ԲԴԽ նախագահի լիազորությունները կշարունակի կատարել Կարեն Թումանյանը։ Այս մասին հայտնում է Դատական իշխանությունը։
«Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը»,- ասված է հաղոսրդագրության մեջ։
comment.count (0)