Անկախության պահպանման գլխավոր երաշխիքը իրավական մշակույթն է․ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյան
10:54 - 07 մայիսի, 2025

Անկախության պահպանման գլխավոր երաշխիքը իրավական մշակույթն է․ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյան

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Այսօր շարունակվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկումը։ ԱԺ-ում եզրափակից ելույթով հանդես եկավ ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյանը։ Իր ելույթում նա ասաց․

«Դատական իշխանության անկախությունը իրավական պետության հիմքն է, այն նպաստում է հասարակության վստահությանը, արդարադատության որակին եւ իշխանությունների հավասարակշռությանը։ Անկախ դատավորներն են ապահովում իրավունքի պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության այն կարեւոր ուղիները, որոնք նպաստում են ժողովրդավար պետության կայացմանը»,- ասաց նա՝ նշելով, որ անկախության պահպանման գլխավոր երաշխիքը իրավական մշակույթն է․

«Ձեր վստահության քվեն ստանալու պարագայում ջանք ու եռանդ չեմ խնայելու՝ իմ գիտելիքները, փորձառությունը, հմտություններն ու կարողություններն իրենց ողջ ծավալով ներդնելու դատական համակարգի կայացման պետականամետ գործում»։

Անահիտ Աբրահամյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել