Կարգապահական գործի քննությունից 5 օր առաջ դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարել են

 |factor.am|
13:44 - 04 հունիսի, 2025

Կարգապահական գործի քննությունից 5 օր առաջ դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարել են |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել Երևանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։

Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որին ԲԴԽ-ն հղում է կատարել Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ, սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»:

Նշենք, որ Factor TV-ն ավելի վաղ գրել էր այն մասին, որ դատավոր Գագիկ Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել՝ երեք անձի մահվան ելքով վթարի գործը երկար քննելու համար, որի պատճառով մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն ացնել է։ Այս գործով ԲԴԽ-ում հունիսի 9-ին նիստ էր նշանակվել։ Դատավորի լիազորությանների դադարեցման պարագայում կարգապահական վարույթը կկարճվի։

Միևնույն ժամանակ, եթե դատավորը պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդության հիմքով է լքում պաշտոնը, ապա նա չի զրկվի դատավորի համար նախատեսված կենսաթոշակից։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել