ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
22:10 - 26 հունիսի, 2025

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի  և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահը և ԲԴԽ նախագահը շնորհավորել են նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել