1lurer.am: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքները:
Նա հիշեցրեց՝ ՔՊ խմբակցությունը ԲԴԽ-ի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմենուհի Հարությունյան՝ կողմ՝ 68, դեմ՝ 0:
Աշոտ Հայրապետյան՝ կողմ՝ 68, դեմ՝ 0, և Անահիտ Աբրահամյան՝ կողմ՝ 67, դեմ՝ 1:
Վերջիններս երդվեցին ԱԺ ամբիոնից:
comment.count (0)