Հելսինկիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
comment.count (0)