Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|
21:26 - 02 հունիսի, 2025

Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|

1lurer.am: Անվտանգային ռիսկերը շարունակում են պահպանվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը: Ստորագրման ուղղությամբ հայկական կողմն աշխատում է՝ լրագրողներին ասել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Վերջին շրջանում հայկական գյուղերի ուղղությամբ հաճախակի դարձած կրակոցներին անդրադարձել է նաև Սյունիքի մարզպետը: Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակի բացման ընթացքում քննարկման թեման մնան կրակոցները:

Ըստ արտգործնախարարի՝ կրակոցները, վստահաբար, չեն օգնում ընդհանուր իրավիճակին, և հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, «բայց միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա և դիվանագիտական համապատասխան գործողություններ և կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան»,- նշել է Կոստանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել