Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում
19:57 - 28 նոյեմբերի, 2024

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ համայնքի առկայությունը:

Տեսչական մարմնի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման պահանջները, կարգը, սահմանափակումները, երրորդ երկրների ռեեստրներում կազմակերպությունների գրանցման ընթացակարգերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրար փոխանցել վերոնշյալ գործընթացները կարգավորող իրավական ակտերը։

Արգենտինայի դեսպանության հյուպատոսը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում առավել կակտիվանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել