ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման համար այլևս պետք չէ մոտենալ հաշվառման հասցեն սպասարկող ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ։
Եթե նախկինում քաղաքացին առաջին անգամ անձնագրավորում իրականացնելու համար ստիպված էր մոտենալ բացառապես հաշվառման հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանում, ապա այսուհետ կարող է մոտենալ ցանկացած ՄՔԾ տարածքային ստորաբաժանում։
Քաղաքացին կարող է սպասարկվել և՛ կենդանի հերթի ձևաչափով, և՛ migration.e-gov.am հարթակով ամրագրել այց՝ ընտրելով առավել հարմար հասցե, օր և ժամ։
Փոփոխությունը կատարվել է ՆԳՆ բարեփոխումների շրջանակում․ նպատակն է բարելավել մատուցվող հանրային ծառայությունների որակը՝ խնայելով քաղաքացիների ժամանակը և ռեսուրսները։
Ուշադրություն․ ՄՔԾ տարածքային ստորաբաժանում մոտենալու պարտադիր պահանջը գործում է հաշվառման ծառայությունների դեպքում։
comment.count (0)