ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երկկողմ հարաբերությունների շրջանակը
 |tert.am|
12:45 - 30 նոյեմբերի, 2024

ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երկկողմ հարաբերությունների շրջանակը |tert.am|

tert.am: Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Փհենյանում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության խորացումը։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատապարտել է Արևմուտքին այն բանի համար, որ թույլ է տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ նշելով, որ այդ կերպ նրանք միջամտել են հակամարտությանը։

Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել «էլ ավելի եռանդով ընդլայնել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական, տնտեսական և ռազմական»: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կառավարությանը, բանակին և ժողովրդին ջերմ բարեմաղթանքներ է փոխանցել և խոստացել, որ Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ:

Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Փհենյան՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել