ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:
Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների և քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
comment.count (0)