Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է։
Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այնտեղ են նաև ոստիկաններ ու հատուկջոկատայիններ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ցույցեր են ընթացել նաև երկրի այլ քաղաքներում։
Հիշեցնենք, որ ցուցարարներին արդեն երկրորդ օրը փողոց է դուրս բերել վարչապետի հայտարարությունը Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028թ. դադարեցնելու վերաբերյալ։
comment.count (0)