Երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ-ԵՄ գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին
15:00 - 01 դեկտեմբերի, 2024

Երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ-ԵՄ գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր սոցիալական մեդիա հարթակում շնորհակալություն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ լիազորությունների ավարտի հետ կապված:

Հարգելի Ժոզեպ Բորել, քանի որ դուք ավարտում եք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում լիազորությունները, երախտագիտությունս եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար:

Դժվար ժամանակներ էին՝ հսկայական մարտահրավերներով, աննախադեպ ջանքեր պահանջող:

Մենք նոր հանգրվանների հասանք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում, և անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը Կայա Կալասի հետ»,- գրել է Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել