Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չեն քննարկում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում |armenpress.am|
12:39 - 13 դեկտեմբերի, 2019

Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չեն քննարկում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում:

Այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցին:

«Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,- ասաց Նաղդալյանը:

Մամեդյարովը նախօրեին տված հարցազրույցում նշել էր, որ Բրատիսլավայում կայացած վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Լավրովի պլան»-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել