Անհայտ անձինք հարձակվել և սպանել են Հայիթի նախագահին. առաջին տիկինը վնասվածքներ է ստացել |tert.am|
15:05 - 07 հուլիսի, 2021

Անհայտ անձինք հարձակվել և սպանել են Հայիթի նախագահին. առաջին տիկինը վնասվածքներ է ստացել |tert.am|

tert.am: Անհայտ անձինք գնդակահարել և սպանել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը, հայտնում է Daily Mail-ը:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ անհայտ անձանց խումբը գիշերը հարձակվել է պետության 53-ամյա ղեկավարի նստավայրի վրա:

Նրանք մահացու հրազենային վնասվածք են հասցրել Մոիսին, բացի այդ վիրավորում է ստացել առաջին տիկինը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել