Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Առաքել Մովսիսյանի որդուն կալանավորելու համար, մյուս երկու կասկածյալներին մեղադրանք դեռ չի առաջադրվել |pastinfo.am|
13:50 - 04 փետրվարի, 2020

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Առաքել Մովսիսյանի որդուն կալանավորելու համար, մյուս երկու կասկածյալներին մեղադրանք դեռ չի առաջադրվել |pastinfo.am|

pastinfo.am: Հունվարի 30-ին պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

«Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար»,- նշեց Նաիրա Հարությունյանը:

Մովսիսյանը ԱԺ նախկին պատագամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։

Խաղաղ պայմաններում մահվան ելքով վերջին դեպքը գրանցվեց հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ 

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել