Բիթլիսի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել |ermenihaber.am|
05:55 - 18 դեկտեմբերի, 2019

Բիթլիսի 46 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Բիթլիս նահանգի 46 գյուղերում պարետային ժամ է (փողոց դուրս գալու արգելք) հայտարարվել:

Բիթլիսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում «անջատողական ահաբեկչական կազմակերպության» անդամների ու նրանց թաքստոցների առկայության մասին ստացված տեղեկությունների հիման վրա անցկացվելու են ուժային գործողություններ:

«Անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամներին ձերբակալելու, ժողովրդի կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ժամը 6:00-ից սկսած մինչև հաջորդ հրամանի արձակումը հայտարվում է պարետային ժամ».- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական է համարվում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) կոչվող ռազմաքաղաքական կազմակերպությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել