Նիկոլ Փաշինյանը՝ Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությանը ծանոթանալու մասին
 |news.am|
17:56 - 04 դեկտեմբերի, 2024

Նիկոլ Փաշինյանը՝ Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությանը ծանոթանալու մասին |news.am|

news.am: «Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել, և չէր էլ կարող»։ Այս մասին այսօր՝ դեկտոմբերի 4-ին կառավարության հարցապատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ թե ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել Նիկոլ Փաշինյանի մոտ, և ի՞նչ իրավունքով է վերջինս հեռախոսի պարունակությամբ կիսվել իր թիմակիցների հետ։

«Քրեական գործի շրջանակներում հեռախոսն առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերն ու թույլտվությունն ունենալով ՝ բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չէ։ Երբ այդ մարմինը քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ՝ այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործողությունների շրջանում կատարել աշխատանք և զեկուցել իր վերադասին՝ տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին։ Վարչապետն էլ այդ տեղեկությամբ ում հետ կիսվել է, կիսվել է օրենքին համապատասխան։ Ես խորհրդակցել եմ բոլոր մարմինների հետ, ովքեր իրավասու են գնահատական տալ իրավիճակին, և ես ասում եմ՝ այո՛, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել իր շարքերից՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով։ Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար։ Ոչ մի րոպե չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կձեռնարկվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել