Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա՝ գնորդ չկա. Նարեկ Բաբայան |armtimes.com|
06:36 - 18 դեկտեմբերի, 2019

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա՝ գնորդ չկա. Նարեկ Բաբայան |armtimes.com|

armtimes.com: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: Այս մասին ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ աճուրդը, որը նախատեսված է վաղը՝ չի կայանալու:

Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել կամ՝ մտափոխվել են: Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն ըստ կարգի մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ:

Հարցին՝ ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում՝ այսինքն գինը բարձր է եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս 1 աճուրդ օրինակ չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հավատարմագրային կառավարման հանձնվի»:

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց հյուրանոցը իր շարժական գույքով օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել