azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում փորձել է նախաձեռնել Միրզոյան-Բայրամով հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է առաջարկը՝ «ԱՄՆ վարչակազմի քաղաքականության պատճառով»։ Ըստ APA-ի աղբյուրի՝ Բայդենի վարչակազմն «անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, և այդ պատճառով Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին»:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը ի պատասխան «Ազատության» հարցման հաստատեց, որ հայկական կողմը համաձայնություն է տվել հանդիպմանը:
comment.count (0)