factor.am: Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին վճարումների գծով և այն չվճարել երկու տարի։ Հիմա պարտք կա 2024 թվականի համար, ժամկետը լրանում է 2025-ի վերջին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այդ պարտքը։ Հետո համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասել է Պանկինը՝ նշելով, որ ներկայում ՀՀ-ն պարտք ունի միայն 2024 թվականի համար։
Նա հավելել է, որ «իրականում Հայաստանի պարտքը գերբնական բան չէ»։
«Այդ մասին քաղաքականապես բարձր հայտարարվել է։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամի պարագայում կարող է պարտք կուտակվել։ Եղել են դեպքեր, երբ մյուս երկրներն են պարտքեր ունեցել»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Երևանը նաև դադարեցրել է կազմակերպության բյուջեի համալրումը և ներկայացուցիչներ չի ուղարկում ՀԱԿՊ միջոցառոմներրն։
comment.count (0)