Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում գրեթե 1 միլիոն զինվոր է կորցրել

 |factor.am|
13:41 - 22 հունվարի, 2025

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում գրեթե 1 միլիոն զինվոր է կորցրել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը գրեթե 1 միլիոն զինվոր է կորցրել Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ Ուկրաինան՝ շուրջ 700 հազար։ Այս մասին Թրամփն ասել է լրագրողների հետ հանդիպմանը, գրում է POLITICO-ն։

Թրամփը նաև նշել է, որ Պուտինը չի կարող բավարարվել Ուկրաինայի դեմ պատերազմի դանդաղ ընթացքով։ «Մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ դա կտևի մոտ մեկ շաբաթ, իսկ հիմա արդեն երեք տարի է: Մենք թվեր ունենք, որ գրեթե մեկ միլիոն ռուս զինվոր է զոհվել։ Սպանվել է մոտ 700 հազար ուկրաինացի զինվոր։ Ռուսաստանն ավելի մեծ է, նրանք ավելի շատ զինվորներ են կորցրել, բայց դա երկիր ղեկավարելու տարբերակ չէ»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ էլ Թրամփը, պատասխանելով Ուկրաինայում ՌԴ պատերազմի մասին հարցին, նշել է ՌԴ-ում առկա տնտեսական բարդությունների մասին, որոնք կարող են դրդել Վլադիմիր Պուտինին բանակցությունների գնալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել