Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը միջազգային հարթակներում և նույնն ակնկալում է Մոսկվայից. Միրզոյան |armenpress.am|
15:25 - 21 հունվարի, 2025

Երևանը փորձում է հաշվի առնել Մոսկվայի շահերը միջազգային հարթակներում և նույնն ակնկալում է Մոսկվայից. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը միջազգային հարթակներում մշտապես փորձում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը և ցանկություն կա, որ Մոսկվան էլ միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։ 

Այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում։ 

Նրա խոսքով՝ միջազգային հարթակներում փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգում  է, և Երևանը նպատակ ունի այդ ավանդույթը շարունակել։

«Մյուս կարևոր ցուցանիշը միջազգային հարթակներում համագործակցությունն է։ Մենք մշտապես փորձում ենք ըմբռնմամբ վերաբերվել Ռուսաստանի Դաշնության շահերին, ցանկություն և ընկալում կա, որ ռուսական կողմը ևս միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը»,- նշել է Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հարաբերությունները զարգացնել՝ հիմնվելով փոխշահավետ գործընկերության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, որը համապատասխանում է երկու երկրների շահերին։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նկատել է, որ հայ-ռուսական հարաբերությունների կարևոր բաղադրիչ է համարվում նաև տնտեսական գործընկերությունը, որտեղ նկատվում է կայուն դրական արդյունք, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների վրա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել