ՊՆ-ն անդրադարձել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրին՝ նշելով, որ այն սուտ է:
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)