Youtube-ի եւ PayPal-ի հետ կապված մենք երեք ճակատով լրջորեն աշխատում ենք. Հակոբ Արշակյան |news.am|
12:35 - 18 դեկտեմբերի, 2019

Youtube-ի եւ PayPal-ի հետ կապված մենք երեք ճակատով լրջորեն աշխատում ենք. Հակոբ Արշակյան |news.am|

news.am: Youtube-ի հետ կապված մենք երեք ճակատով աշխատում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մեկը պաշտոնական խողովակներն են, Կոնգրեսում հայերի բարեկամների խումբ ունենք, որոնցից ոմանց այստեղ ես ընդունել եմ, գրություն եմ փոխանցել, որպեսզի աջակցեն, որովհետեւ իրենք հենց այդ ընկերությունների հետ են աշխատում: Մասնավորապես Սիլիկոնային հովտում մենք երեք կոնգրեսական ունենք, որոնք աջակցում են մեզ: Երկրորդը՝ Google-ում եւ Youtube-ում աշխատող հայերի խումբ կա, որոնց հետ հանդիպել եմ Սիլիկոնային հովտում եւ նրանք նույնպես փորձում են լուծումներ գտնել: Երրորդը սփյուռքահայերի դրսի խումբն է, որը նույնպես փորձում է որեւէ կերպ ազդել խնդրի կարգավորման համար:

Մենք երեք խնդիր ունենք. Նախ Google Maps-ի խնդիրն է, որտեղ ՀՀ տարածքում, մասնավորապես, Նոյեմբերյանում ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս: Դ խնդիր է թե տուրիստների համար, թե քաղաքական առումով: Նաեւ Արցախի ոչ բաժանված լինելն է քարտեզի վրա:

Երկրորդ մասը վճարային համակարգերն են, մասնավորապես, Paypal-ը եւ Google Pay-ը: Մի մասով անցյալ տարի արդեն հաջողություն արձանագրել ենք. դա Google Store-ի վճարահաշվարկային համակարգն է. որ երբ Հայաստանում եղած ընկերությունը իր հավելվածը դնում էր Google Store, չէր կարողանում իր գումարն ստանալ, որովհետեւ Հայաստանը ներառված չէր այդ գործընկերների ցուցակում: Հիմա արդեն ներառված է»,-ասաց Արշակյանը:

Նրա խոսքով, նույնը պետք է կարողանանք անել նաեւ Youtube-ի եւ PayPal-ի դեպքում: «Այս ուղղությամբ լուրջ աշխատանք տարվում է, ուղղակի այս մեծ ընկերությունները շատ դանդաղաշարժ են: Կարծում եմ՝ հաջողություններ կարձանագրենք, բայց կոնկրետ ամսաթվեր չեմ կարող ասել:

Գոյություն ունի Yotube Partner Programm գործընկերների ծրագիր, որը թույլ է տալիս, որ դու իր գործընկերը լինելով կարողանաս Youtube-ի ալիքներում դրվող կոնտենտից գումար գեներացնել եւ մոնետիզացնել: Հայաստանն ընդգրկված չի այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել Google Partner Programm-ի մաս: PayPal-ի դեպքում նույնն է, այսինքն դու կարող ես PayPal-ի գումարները գեներացնել օնլայն, բայց մոնետիզացիայի դեպքում չես կարող հայկական բանկային քարտով հանել այդ գումարը:

Մի խնդիր էլ կա, Youtube-ի որոնման համակարգում չեն կարողանում իդենտիֆիկացնել հայկական կոնտենտը ու պատճառն էլի Partner Programm-ի բացակյությունն է»,-ընդգծեց նա:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել