Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ԲԿ է ընդունվել 8 տուժած
20:47 - 12 դեկտեմբերի, 2024

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ԲԿ է ընդունվել 8 տուժած

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․ ), «BMW» և «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն է ընդունվել 8 տուժած: Այդ մասին հայտնում են «Վանաձոր» ԲԿ-ից:
 
Վիրավորները գտնվում են հետազոտման փուլում, շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել