armenpress.am: Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են 56 անօդաչու թռչող սարք, որոնցով Ռուսաստանը դեկտեմբերի լույս 15-ի գիշերը գրոհել է Ուկրաինան: Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, այս մասին հայտնում են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը:
Նիկոլաևում Shahed տիպի ՌԴ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ, վիրավորվել է երկու աշխատակից:
Interfax-ը հայտնում է, որ ռուս զինվորականները կիրակի գիշերը ոչնչացրել և որսացել են 15 ուկրաինական ԱԹՍ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ 13 ԱԹՍ չեզոքացվել է Սև ծովի ջրային տարածքում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի տարածաշրջաններում:
comment.count (0)