Դավիթ Խուդաթյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին
14:03 - 18 դեկտեմբերի, 2024

Դավիթ Խուդաթյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատվում է Շվեդիայի հետ հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ բազմակողմ ձևաչափերում։

Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և զարգացնելու շվեդական կողմի հետ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով։

Նախարարը ընդգծել է Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի կարևորությունը։ Սա կարևոր քայլ է տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին, առաջիկա անելիքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել