ՏԿԵ նախարարը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր
16:21 - 17 դեկտեմբերի, 2024

ՏԿԵ նախարարը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ առկա է համագործակցության լայն օրակարգ՝ հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։

Խուդաթյանը կարևորել է առաջիկայում Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ոլորտային առումով ամենաընդգրկունն է և համագործակցության տեսանկյունից կարևոր հարթակ է:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա մայիսյան հեղեղումների հետևանքով Ալավերդիում ռուսական կողմի օպերատիվ արձագանքի համար, որի արդյունքում հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել երկաթուղու աշխատանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել