Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել
 |1lurer.am|
22:02 - 26 դեկտեմբերի, 2024

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել |1lurer.am|

1lurer.am: ԵԱՏՄ-ի մասնակից երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշել են Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ տրամադրել։

Այսպիսով՝ ԵԱՏՄ-ում երեք դիտորդ երկիր կա։ Նախկինում այս կարգավիճակը ստացել էին Ուզբեկստանն ու Կուբան։ Դիտորդի կարգավիճակը թույլ է տալիս հրավերով մասնակցել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ չմասնակցելու որոշումների կայացմանը և իրավունք ունենալ ստանալու ոչ գաղտնի փաստաթղթեր:

ԵԱՏՄ-ի լիիրավ անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Հինգշաբթի ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամսվա ընթացքում աճել է 12,8%-ով, ապրանքների արտահանումն Իրան աճել է 16 %-ով, ներմուծումը՝ 8 %-ով։ Ակնկալվում է, որ 2025 թվականին միության և Իրանի միջև ուժի մեջ կմտնի ազատ առևտրի լայնածավալ համաձայնագիրը, որը նախատեսում է ապրանքների 90 %-ի նկատմամբ անմաքս ռեժիմի սահմանում փոխադարձ առևտրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել