Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեղավորը ՌԴ ներկայացուցիչներն են
14:44 - 06 հունվարի, 2025

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեղավորը ՌԴ ներկայացուցիչներն են

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեղավորը ՌԴ ներկայացուցիչներն են։

Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ։

«Եթե ​​Գրոզնի քաղաքը ժամանակին միջոցներ ձեռնարկեր ռուսական օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին ցամաքային ծառայության բոլոր կանոնները և համակարգված լինեին ՌԴ զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունը չէր լինի»,- ընդգծել է նաձ

Նշելով, որ «սև արկղերի» ուսումնասիրության գործընթացը շարունակվում է, Ալիևը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում պարզ կլինեն նախնական արդյունքները, տեսանելի կլինի ողբերգության ամբողջ պատկերը, ինչը կարևոր է ողբերգության ամբողջական հետաքննության և մեղավորներին պատժելու համար։

«Մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք մեղավորների պատիժ, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք», - նշել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել