Ոսկու շուկայի առեւտրականները նամակ գրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին |news.am|
18:01 - 13 հունվարի, 2025

Ոսկու շուկայի առեւտրականները նամակ գրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին |news.am|

news.am: Ոսկու շուկայի առեւտրականները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, ավարտել են իրենց ակցիան: Մինչ այդ նրանց ընդունել են կառավարությունում եւ առաջարկել են գրավոր դիմում գրել եւ շարադրել իրենց առաջարկները:

Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով նամակ են գրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի և իրավասու գերատեսչությունների ղեկավարների հետ:

Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեռ չգիտեն՝ կաշխատեն այս ընթացքում, թե ոչ: Ըստ ամենայնի, ամեն կեմն ինքը կորոշի, թե ինչպես վարվել:

«Այն ժամանակ շրջանառության հարկը սահմանեցին 5 տոկոս եւ 1,5 տոկոս փաստաթղթաշրջանառություն ապահովելու դեպքում: Ես հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե հաշբվարկ կա՞, թե այդ 50 հազարից քանի՞սն են կարողացել փաստաթղթաշրջանառություն ապահովել և հարկը իջեցնել 1,5 տոկոսի, մանավանդ ոսկու շուկաներում: Դա շուկա է, խանութ չի: Այդ հարցին պատասխան չկա:

Հիմա ասում են այդ 1,5 տոկոսը դարձնում ենք 1 տոկոս, լավություն ենք ձեզ անում, բայց քանի հոգի են կարողանալու փաստաթղթաշրջնառություն ապահովել, որպեսզի մենք այդ հարկը իջեցնենք 1 տոկոսի:

Մենք ոսկու շուկայում գործառույթներ ունենք, որ չենք կարող փաստաթղթավորել: Օրինակ, մարդը գալիս է, բերում է 10 գրամանոց շղթա, ուզում է փոխել 15 գրամանոցի: Ես ո՞նց եմ դա փաստաթղթավորելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել