ՀՀ Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ
16:17 - 13 հունվարի, 2025

ՀՀ Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաև գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ: 

Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից: 

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել