Իսրայելական օդանավերը լիբանանյան օդային տարածք են ներխուժել |factor.am|
12:27 - 30 օգոստոսի, 2019

Իսրայելական օդանավերը լիբանանյան օդային տարածք են ներխուժել |factor.am|

factor.am։ Իսրայելական ՌՕՈՒ-ի կործանիչներն այսօր Լիբանանի օդային տարածք են ներխուժել և հետախուզական թռիչքներ են իրականացնում երկրի հարավային շրջաններում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Watania- պարբերականը: Մինչ այդ լիբանանյան բանակի զինծառայողները կրակ էին բացել սահմանը խախտած իսրայելական երեք անօդաչուների ուղղությամբ: Դրանցից մեկը հայտնվել էր սահմանային Էդեյսի երկնքում, իսկ մյուս երկուսը՝ Քաֆր-Քիլա քաղաքի մերձակայքում:

Ինտենսիվ կրակից հետո անօդաչու սարքերը վերադարձել են Իսրայելի կողմ: Լիբանանի ԶՈՒ-ի հրամանատարությունն ավելի վաղ երկրի հարավում տեղակայված զորքերին հրաման էր տվել խոցել հակառակորդի անօդաչուները, որոնք կներխուժեն Լիբանանի օդային տարածք: Երեքշաբթի էլ երկրի նախագահ Միշել Աունի նախագահությամբ անցկացված Բարձրագույն պաշտպանական խորհուրդը հաստատել էր «լիբանանցիների իրավունքը՝ օգտագործել բոլոր միջոցները՝ իսրայելական հարձակումները հետ մղելու համար»:

Նշենք, որ իսրայելցի զինվորականները Լիբանանի վրա հետախուզական թռիչքներն արդարացնում են «Հըզբալլահ»-ի անդամների տեղաշարժերին հետևելու անհրաժեշտությամբ, որոնք պատերազմում են Սիրիայում՝ այդ երկրի կառավարական բանակի կողքին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել