Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ԱՄՆ դեսպան
 |1lurer.am|
18:25 - 15 հունվարի, 2025

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ԱՄՆ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Այս մասին գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում են լուրերի իրենց հարազատներից։ Համերաշխության ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու այն հայաստանցիներին, որոնք իրենց մտահոգությունն են կիսել մեզ հետ»,- Քրիստինա Քվինը:

Հիշեցնենք՝ Կալիֆոռնիայում հրդեհները շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ հարավային որոշ տարածքներում քամու ուժգնությունը նվազել է, ինչի արդյունքում հրդեհաշիջման աշխատանքները հեշտացել են:

Սակայն սպասվում է, որ Լոս Անջելեսում քամին կուժգնանա: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն տարհանվել են:

Վերջին տվյալով՝ առնվազն 25 մարդ է զոհվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել