1tv.ge: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակներում Բաքվում տեղի կունենա Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետների գլխավորությամբ։
Հանձնաժողովի նիստին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։ Նախատեսվում է դեմ առ դեմ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հանդիպումից հետո առաջնորդները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։
Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և ՀՀ կառավարության ղեկավարը։ Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
comment.count (0)