Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Այս մասին փոխանցում է 1tve.ge-ն։
Այցի ընթացքում Բաքվում տեղի կունենա տնտեսական համագործակցության Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը կղեկավարեն երկու երկրների վարչապետները։ Նիստին կմասնակցեն Վրաստանի և Ադրբեջանի կառավարության անդամներ։
Բացի այդ, վարչապետ Կոբախիձեն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։
comment.count (0)