Պակիստանի նախկին վարչապետը 14 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով |armenpress.am|
17:53 - 17 հունվարի, 2025

Պակիստանի նախկին վարչապետը 14 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7">

Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Քաղաքական գործչի կինը՝ Բուշրա Բիբին, նույն մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նա գրավի դիմաց գտնվում էր ազատության մեջ, սակայն դատարանի որոշումից հետո կալանավորվել է դատական նիստերի դահլիճում։

72-ամյա Իմրան Խանը և նրա կինը  դատապարտվել են 2018-2022 թթ. որպես կաշառք հողատարածքներ ստանալու և Al-Qadir Trust բարեգործական հիմնադրամը կառավարելու ժամանակ ապօրինի եկամուտների օրինականացման համար. հիմնադրամն, ըստ մեղադրող կողմի պնդման, ծառայել է որպես քողարկում Իմրան Խանի և Բուշրա Բիբիի ապօրինի գործունեության համար։

Իմրան Խանը Պակիստանի նախարարների կաբինետը գլխավորել է 2018-2022 թվականներին։ Նա պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանում նրան անվստահության քվե հայտնելուց հետո։ Քաղաքական գործիչը 2023 թվականից 14 տարվա բանտարկության պատիժ է կրում թանկարժեք իրերի պետական ​​պահոցից օտարերկրյա նվերների վաճառքի վերաբերյալ դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել