ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը
 |shantnews.am|
09:34 - 08 ապրիլի, 2025

ԱՄՆ պետքարտուղարը և Պակիստանի արտգործնախարարը քննարկել են մաքսատուրքերը, ահաբեկչության դեմ պայքարը |shantnews.am|

shantnews.am:  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հեռախոսազրույցում քննարկել են մաքսատուրքերը, համագործակցությունը հանքարդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։

«Նրանք քննարկել են Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը և ինչպես առաջընթաց գրանցել արդար և հավասարակշռված առևտրային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Պետքարտուղարը բարձրացրել է կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ համագործակցության հեռանկարները և հետաքրքրություն է հայտնել ամերիկյան ընկերությունների համար առևտրային հնարավորությունների ընդլայնման հարցում»,- նշվում է փաստաթղթում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ նշել է Պակիստանի օգնության անհրաժեշտությունը «իրավապահ մարմիններում եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում»։

Բրյուսի խոսքով՝ արտգործնախարարները «ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում հետագա համագործակցության կարեւորությունը»։
Պետքարտուղարը «երախտագիտություն է հայտնել Պակիստանին՝ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկի՝ Մոհամմադ Շարիֆուլլայի կալանավորման և ԱՄՆ տեղափոխման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել