factor.am: Ադրբեջանը Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը։
«Ադրբեջանն առաջիկայում Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը։ Բացի այդ, ապագայում հնարավոր է նաև դրանց համատեղ արտադրությունը»,- ասել է Տարարը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացվել էին պակիստանյան JF-17C (Block III) կործանիչներ։ Դրանք մշակվել էին Պակիստանի ավիացիոն համալիրի և Չինաստանի Չենդու ավիացիոն կորպորացիայի համատեղ նախագծի շրջանակում։
comment.count (0)