Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի |armenpress.am|
12:32 - 21 հունվարի, 2025

Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ 

Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարար Արաղչին Թեհրանի և Երևանի միջև առկա հարաբերությունները համարել է բարենպաստ՝ ընդգծելով Իրանի հանձնառությունը Հայաստանի հետ երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու հարցում։ 

«Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ու անվտանգության պահպանմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։ 

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական հարևանության քաղաքականության շարունակման և Իրանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման վրա»,- իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ընդգծել է Վահան Կոստանյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել