ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան |armenpress.am|
15:35 - 24 հունվարի, 2025

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մոտ ապագայում կժամանի Հայաստան։  

Այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը սպասվող այցի վերաբերյալ մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: 

«Մոտ շաբաթներին կունենանք Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը Հայաստան»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախատեսվում են նաև այլ բարձրաստիճան այցելություններ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել