armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։
Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետն այսօր մասնակցում է Ազգայի ժողովի հարցուպատասխանին, Դավոս կատարվելիք այցը նախատեսված է հունվարի 23-ին»,-նշեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ երկրների ղեկավարների միջև տնտեսական ֆորումի շրջանակներում հնարավոր հանդիպումներին և այցի մասին այլ լրացուցիչ տեղեկատվությանը՝ խոսնակը նշեց, որ վարչապետի աշխատակազմի լրատվության և հանրային կապերի վարչությունը պատեհ պահին կհրապարակի այցի մանրամասները։
comment.count (0)