Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն
10:20 - 25 հունվարի, 2025

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Հունվարի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Հրազդան, Մարտունի, Սևան, Վեդի քաղաքներում, Դդմաշեն, Ֆյունիկ, Ալագյազ գյուղերում , Երևան-Սևան և Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել