ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում տեսանյութին, որի ուղեկցմամբ տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել ԱԹՍ-ով:
Թորոսյանը նշել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում:
comment.count (0)