civilnet.am: Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում ձերբակալվել է 13 անձ՝ հայկական կազմակերպված հանցավորության խմբավորումների հետ կապված։
Երեքշաբթի Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումների 13 ենթադրյալ անդամ և գործակից՝ Լոս Անջելեսում գործող խմբերի միջև իշխանության համար պայքարի ֆոնին:
Դաշնային իշխանությունները այդ անձանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանության փորձ, առևանգում, հրազենի գործադրմամբ հանցագործություններ և բեռնափոխադրությունների գողություն։ Այս մասին տեղեկացնում է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատախազության գրասենյակը:
Ձերբակալվածների թվում են 41-ամյա Արա Արթունին Պորտեր Ռանչից, որին մեղադրանք է առաջադրվել ռեկետի և սպանության փորձի համար, և 46-ամյա Ռոբերտ Ամիրյանը Հոլիվուդից, որին մեղադրանք է առաջադրվել առևանգման համար: Իշխանությունները պնդում են, որ երկու անձ էլ ավտորիտետներ են՝ հանցավոր հեղինակություներ, որոնք պայքարում են իշխանության համար այն ցանցի շրջանակներում, որը դատախազության գրասենյակի խոսքով ռուսական մաֆիայի հետ կապված է և հայտնի է «Հայկական կազմակերպված հանցախումբ» անվամբ:
2023-ին նրանց միջև մրցակցությունը կտրուկ սրվել է, երբ Արթունին, ըստ մեղադրանքի, հանձնարարել է սպանել Ամիրյանին, իսկ վերջինս հակահարված է ձեռնարկել՝ գաղտնի դավադրություն մտցնելով Արթունիի գործակիցներից մեկին առևանգելու և տանջելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)