Հրաձգություն Շվեդիայի ուսումնական հաստատություններից մեկում․ մոտ 10 մարդ է մահացել |1lurer.am|
09:42 - 05 փետրվարի, 2025

Հրաձգություն Շվեդիայի ուսումնական հաստատություններից մեկում․ մոտ 10 մարդ է մահացել |1lurer.am|

1lurer.am: Մոտ 10 մարդ է զոհվել Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղակայված ուսումնական կենտրոնում հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտարարել է երկրի ոստիկանությունը։

Տեղական մամուլում ավելի վաղ հայտնվել են հաղորդագրություններ մի քանի զոհի մասին, սակայն պաշտոնապես հաղորդվել է ընդամենը վեց տուժածի մասին, իսկ զոհերի մասին տեղեկությունը ոստիկանությունից չեն մեկնաբանել։

Ավելի ուշ քաղաքային ոստիկանության ղեկավար Ռոբերտո Էյդ Ֆորեստը հաստատել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ, որոնց թվում է ենթադրաբար նաև կրակողը։ Վերջինիս մասին հայտնի է միայն այն, որ ավելի վաղ նա ոստիկանությանը ծանոթ չի եղել, որևէ կազմակերպված հանցավոր խմբի հետ կապված և դրանց անդամ չի եղել։ Ոստիկանությունը նաև առայժմ ահաբեկչական դրդապատճառ չի տեսնում կատարվածում։

«Մենք կարծում ենք, որ հանցագործը միայնակ է եղել»,- ասել է Ֆորեստը՝ հավելելով, որ այս «չափազանց ողբերգական միջադեպի» հետաքննությունն ամենավաղ փուլում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել