Զինված հարձակում Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կան 1 զոհ, 1 վիրավոր |1lurer.am|
12:06 - 05 փետրվարի, 2025

Զինված հարձակում Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կան 1 զոհ, 1 վիրավոր |1lurer.am|

1lurer.am: Գիշերը զինված հարձակում տեղի է ունեցել Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Այդ մասին լուրը 1Lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը:

«Մերձավանում միջադեպ է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կան 1 զոհ, 1 վիրավոր: Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով: Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև 44-155-րդ հոդվածի 1-ին մասով»,- հայտնեց Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ այս պահին նախաքննություն է ընթանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել