ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել
12:31 - 22 հունվարի, 2025

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։

Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի՝ հաշվի առնելով վերջերս մեկնարկած ՆԳ նախարարության մարդկային կապիտալի զարգացմանը միտված նոր ծրագիրը։

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Փրկարար ծառայության հետ ակտիվ փոխգործակցությունը։

Քննարկվել են համագործակցության ուղղությունների ընդլայնման հեռանկարները, ներառյալ` մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես երեխաների իրավունքների ապահովման, Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխություններին, հանցավորության դեմ պայքարին, նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածության խթանմանը։

Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել