Գյումրիում այրվել է սպորտային համալիրի տանիքը․ ՆԳՆ ՓԾ
16:15 - 09 փետրվարի, 2025

Գյումրիում այրվել է սպորտային համալիրի տանիքը․ ՆԳՆ ՓԾ

Փետրվարի 9-ին, ժամը 08:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 300 քմ հատված, փայտե առաստաղից մոտ 150 քմ հատված և ջերմահարվել է փայտե կառուցատարրերի մոտ 100 քմ հատվածը:

Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել